Ծառայություններ
Նորություններ
«Մոշն Թայմ» գովազդային ընկերություն

«Մոշն Թայմ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և զբաղվում է հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մակերեսների գովազդներով:

Թիմի յուրօրինակ և համարձակ գաղափարների շնորհիվ, շատ կարճ ժամանակահատվածում հասցրել ենք համագործակցել շուկայի 100-ից ավել առաջատար ընկերությունների հետ, որոնց հետ համատեղ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Գործունեության ընթացքում վստահելի, դինամիկ և զարգացող հեղինակություն ձեռք բերած «Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը դարձել է շուկայի առաջատարներից՝ որակյալ և արդյունավետ ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլընտրանքային գովազդի առաջարկման շնորհիվ:

«Մոշն Թայմ»ընկերության աշխատանքային թիմը պատրաստ է ցանկացած ապրանքին և ծառայությանը համապատասխան գովազդային կրեատիվ լուծումներ առաջարկել ՝ սպառողական ամենալայն շրջանակներում այն հասանելի դարձնելով: Մեր նպատակը Ձեր բրենդի առաջխաղացումն է շուկայում և Ձեր շահույթի ավելացումը: Մեր հաջողության գրավականն է` ձգտում դեպի որակ:

Մեր ընկերությունն ունի 20-ից ավելի որակյալ աշխատակիցներ, ովքեր իրենց գործի հմուտ մասնագետներն են՝ լի եռանդով, էնտուզիազմով և նորանոր թարմ մտքերով:

Բարձր որակ,կրեատիվ մտքեր, վստահություն, հետևողականություն, աշխատասիրություն, ազնվություն, համախմբվածություն...ահա այն ամենը, որի արդյունքում ձևավորվող թիմի հաջողություններն օրեցօր աճում են:

Մեր թիմը

Տնօրենների խորհուրդ

Մարքեթինգի բաժին

Գովազդային մենեջերներ

Դիզայներներ

Սպասարկման բաժին

Հետադարձ կապ
Հայաստան, 0002, Երևան, Մոսկովյան փող., 36 շենք +374-10-54 08 20 [email protected]